Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԼՂ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները

ԼՂ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները
15.09.2017 | 20:36

ԼՂ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական որոշ լրատվամիջոցների հաղորդումները, թե Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկին պատկանող բեռնատար ավտոմեքենայի ձորն ընկնելու հետևանքով մահացել են 8 և վիրավորվել 4 զինծառայողներ, դրանք որակելով «ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվություն»:


Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին բանակում արտակարգ պատահարներ տեղի չեն ունեցել, և կոչ է անում հայրենական լրատվամիջոցներին «չընկնել հակառակորդի տեղեկատվական ծուղակը և բանակի մասին տեղեկություն տարածելիս օգտվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններից»: «Ավելացնենք նաև, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և աչալրջորեն կատարել իրենց մարտական խնդիրը»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ